Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հրատարակել է գրաբար Աստվածաշունչ մատյանի նոր համաբարբառը, որը բաղկացած է 1908 մեծադիր էջերից: Համաբարբառը կազմվել է գրաբար Աստվածաշնչի ՀԱԸ 1997-ի հրատարակության հիման վրա:
Լորան՝ Անտուան Ստեֆանի կինը, ապրում էր Լիբանանում։ Լինելով երիտասարդ ամուսիններ՝ նրանք ուզում էին երեխա ունենալ, բայց ապարդյուն։ Միասին եղան հայտնի բժիշկների մոտ, օգտագործեցին ամենաթանկ դեղամիջոցները, բայց անօգուտ. երեխա այդպես էլ չէին ունենում։
Արդ, ո՛վ տունդ Հակոբի, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսի մեջ։ Նա երես դարձրեց իր ժողովրդից` Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, ու նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։
«Հայաստան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ» երեքհատորանոց գրքաշարը հայոց պատմության էջերը բացահայտում է նոր շեշտադրմամբ, այն սկսվում է Դրախտի արարումից Հայոց լեռնաշխարհում և ավարտվում Քրիստոսի երկրորդ գալստյամբ Հայաստան աշխարհ:
Այսօրվա զրույց-պատմությունը մի մարդու բժշկման մասին է։ Նա բռնված էր չար ոգիներից։ Գերգեսացի դիվահարի բժշկման մասին այս պատմությունը մեր առջև բացում է ամենահուզիչ և զարմանալի տեսարաններից մեկը, թե ինչպես է Աստված գնահատում և արժևորում յուրաքանչյուր մարդու։
Միջանցքի ձախ մասում կար մի փոքր սենյակ, որտեղ ցուցադրվել էին տարբեր չափսի ու ձևի անթացուպեր, անդամալույծների քայլելու համար նախատեսված օժանդակ հարմարանքներ և հնությունից արդեն ծռմռված օրթոպեդիկ կոշիկներ։
Մահվան երկունքն ինձ պատեց, մահվան որոգայթներ ծառացան իմ առաջ։ Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին պիտի հասնի
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...